«Իրանը չպետք է արգելի ԱՄՆ տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ»․ Ռուբիո
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային տեսուչներին ստուգումներ անցկացնել իր բոլոր, այդ թվում՝ ռազմական միջուկային օբյեկտներում։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ ոչ թե զենք, ապա չպետք է վախենա ստուգումներից, այդ թվում՝ ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագրեր ունեցող երկրները չեն հարստացնում ուրան կամ չեն թաքցնում օբյեկտները», - ասել է Ռուբիոն՝ առաջարկելով մոդել, որի համաձայն Իրանը կներմուծի հարստացված ուրան ատոմակայանների համար։ Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Թեհրանին առաջարկել «խաղաղության ուղի և տնտեսական զարգացում՝ ահաբեկչությանը աջակցելուց, հեռահար հրթիռներ մշակելուց և ուրանը հարստացնելուց հրաժարվելու դիմաց»։ «Նախագահ Թրամփը պատերազմ չի ուզում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա», - եզրափակել է Ռուբիոն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
