«Ուկրաինան չի կարողանա վերադառնալ 2014-ի սահմաններին»․ Ռուբիո
![]() Ուկրաինան չի կարողանա վերադառնալ 2014 թվականի սահմաններին, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի մասին։ Ռուբիոն համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ռուսաստանը չի ստանձնի ամբողջ Ուկրաինայի վերահսկողությունը, և Ուկրաինան «չի կարողանա ռուսներին հետ շպրտել այն դիրքեր, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին»։ Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տանն իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում «ջանքեր է գործադրել խաղաղության հասնելու համար», և այժմ կողմերն ավելի մոտ են համաձայնագրի կնքմանը։ «Առաջին անգամ (երեք տարի առաջ դա այդպես չէր) մենք տեսնում ենք, թե ինչ է պետք Ուկրաինային կանգնելու համար։ Մենք տեսնում ենք՝ ինչ է պետք ռուսներին կանգնելու համար։ Խնդիրն այն է, որ այս դիրքորոշումները դեռևս մի փոքր հեռու են միմյանցից», - ասել է Ռուբիոն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
