«Ուկրաինան չի գնա խաղաղության՝ ցանկացած գնով»․ Սիբիհան կարմիր գծեր է թվարկել
![]() Ռուսաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, չունի և չի ունենա վետոյի իրավունք ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ընտրության վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի որևէ սահմանափակում Ուկրաինայի ինքնիշխանության, ներքին և արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ այն միությունների և դաշինքների ընտրության հարցում, որոնց երկիրը ձգտում է միանալ։ «Այո, մենք կարող ենք այժմ կոնսենսուս չունենալ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, բայց մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել դրան հասնելու համար։ Սակայն Ռուսաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, չունի և չի ունենա վետոյի իրավունք մեր ընտրության վրա», - ընդգծել է Սիբիհան։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է անվերապահորեն դադարեցնել կրակը։ «Ռուսաստանը չէ պատրաստ և ձգտում է պատերազմի։ Ուկրաինան չի գնա, այսպես կոչված, խաղաղության՝ ցանկացած գնով։ Խաղաղության պայմանների վերաբերյալ մեր երկրի հիմնարար դիրքորոշումները մնում են հստակ և անփոփոխ։ Նախ, մենք չենք համաձայնի որևէ ժամանակավորապես օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական։ Երկրորդ, մենք չենք համաձայնի որևէ սահմանափակման՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերի թվաքանակի, կառուցվածքի և այլ բնութագրերի, պաշտպանական արդյունաբերության, դաշնակիցների ռազմական օգնության կամ մեր տարածքում նրանց զորքերի ներկայության վերաբերյալ հարցերում»,- նշել է Սիբիհան։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
