«Վաշինգթոնն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև»․ Պետդեպ
890
Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 09:39
![]() Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք միջնորդներ չենք լինի։ Մենք մի ակնթարթում չենք թռչի աշխարհի մյուս ծայրը հանդիպումներ վարելու համար։ Հիմա աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», - ասել է նա։ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն հակամարտության հանգուցալուծումն այժմ պահանջում է «կոնկրետ գաղափարներ» Մոսկվայից և Կիևից, ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
