«Շատ մեծ անդունդ կա ռուսների և ուկրաինացիների պահանջների միջև»․ Վենս
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումների միջև դեռևս «շատ մեծ տարբերություն» կա՝ չնայած խաղաղության պատրաստակամության մասին փոխադարձ հայտարարություններին։ Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է դադարեցնել պատերազմը։ «Նա կցանկանար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը երկարաժամկետ լուծման հասցնել, հակամարտության, որում երկու կողմից ամեն շաբաթ 5000 մարդ է մահանում», - ասել է Վենսը։ Պատերազմը դադարեցնելու առաջին քայլը, նրա խոսքով, երկու կողմերից էլ խաղաղության առաջարկներ ստանալն է։ «Եվ դա իրականում տեղի ունեցավ։ Ուկրաինացիներն ասացին՝ «Դա այն է, ինչ ուզում ենք»։ Ռուսներն ասացին՝ «Դա այն է, ինչ ուզում ենք»։ Եվ այժմ դիվանագիտության գործն է՝ փորձել ինչ-որ կերպ մերձեցնել այդ երկու կողմերին։ Որովհետև շատ մեծ անդունդ կա ռուսների և ուկրաինացիների պահանջների միջև։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
