«ԱՄՆ-ն այսուհետ Ուկրաինային զենք կտրամադրի առևտրային հիմունքներով»․ #KyivPost
![]() ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո մտադիր է Կիևին վաճառել 50 միլիոն դոլարի զենք։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Kyiv Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մատակարարումները կիրականացվեն ուղիղ վաճառքի տեսքով։ Ինչպես նշում է հրատարակությունը, սա զենքի վաճառքի առաջին թույլտվությունն է Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ի տարբերություն նախորդ օգնության, նոր մատակարարումները կիրականացվեն առևտրային հիմունքներով։ Հրատարակությունը չի մանրամասնում, թե արդյո՞ք այս դեպքում կկիրառվի հանքային գործարքի մեխանիզմը, որը թույլ է տալիս ռազմական օգնությունը համարել ԱՄՆ-ի կողմից ներդրում Ուկրաինայի հետ համատեղ ներդրումային հիմնադրամում։ Կիև ուղարկվելիք զենքի կոնկրետ տեսակները չեն նշվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
