Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Քայլ դեպի պատերազմի ավարտ»՝ Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը

928
Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 11:39
«Քայլ դեպի պատերազմի ավարտ»՝ Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանքային ռեսուրսների վերաբերյալ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագիրն անվանել է «քայլ դեպի պատերազմի ավարտ»։

«Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ այսօր Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրեցին Վերակառուցման ներդրումային հիմնադրամի համաձայնագիրը՝ կարևոր հանգրվան մեր համատեղ բարգավաճման գործում և քայլ՝ դեպի այս պատերազմի ավարտը», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ստորոգրել են համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար Ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր։