«Ես փրկում եմ ուկրաինացի ազգը, այլապես այն շատ շուտով կջախջախվի». Դոնալդ Թրամփ
![]() Թրամփը հայտարարեց Ուկրաինան լիակատար պարտությունից փրկելու փորձի մասին «Ես հավատում եմ, որ փրկում եմ այս ազգը։ Կարծում եմ՝ այս ազգը շատ շուտով կջախջախվի,- ասել է Թրամփը։- Սա հզոր ռազմական մեքենա է, եկեք առերեսվենք դրա հետ։ Եվ եթե ես չլինեի... Ես էի, որ նրանց տվեցի Javelin-ները, որոնք ոչնչացրին տանկերը»։ Թրամփը շեշտել է, որ կարծում է, որ ճիշտ բան է անում՝ փրկելով Ուկրաինան։ «Նորվեգիայի վարչապետը՝ շատ հարգված մարդ, ասաց, որ եթե նախագահ Թրամփը չմիջամտեր, այս պատերազմը երբեք չէր ավարտվի։ Ես կարծում եմ, որ ես մեծ ծառայություն եմ մատուցում Ուկրաինային։ Ես հավատում եմ դրան»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք նա տեսնում է մի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները կմիջամտի հակամարտությանը և կաջակցի Ուկրաինային մեծ քանակությամբ զենքով՝ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Թրամփը պատասխանել է՝ պարտադիր չէ, որ զենք լինի ավանդական իմաստով։ Թրամփը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման ջանքերն այժմ գտնվում են իրենց վերջնական փուլում։ «Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մենք արդեն վերջնագծին ենք հասել,- ասել է նա։ - Եվ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում, որ այն ինձ վրա բարդվի։ Ես չեմ ուզում պատասխանատու լինել նրա համար։ Սա սարսափելի պատերազմ է։ Դա երբեք չպետք է տեղի ունենար»։ Մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց եռօրյա հրադադարի մասին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձի։ Կրեմլը շեշտեց, որ այս կերպ Ռուսաստանը հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Ապրիլի 29-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ չնայած Ուկրաինայի իշխանությունների՝ լեգիտիմության հետ կապված դժվարությունները մնում են, խաղաղ կարգավորման շահերը «ամեն ինչից վեր» են։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
