«Հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել»․ Իրանում ՌԴ դեսպանատուն
![]() Իրանում ՌԴ դեսպանատունը, հետևելով Բանդար Աբբաս նավահանգստում բռնկված հրդեհը մարելու ՌԴ ԱԻՆ աշխատակիցների աշխատանքներին, հայտարարել է, որ կրակը վերահսկողության տակ է վերցված։ «Կարող ենք ասել, որ գործը մոտենում է ավարտին։ Հուսանք, որ այդպես էլ կլինի՝ առանց որևէ տհաճ անակնկալի»,- ասվում է դեսպանատան պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ Պուտինի հանձնարարականով Իրան է ուղարկվել ԱԻՆ մի քանի ինքնաթիռ՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել։ Իրանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 70-ի, վիրավոր է 1200 մարդ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
