«Եթե պատերազմը ձգձգվի, Ուկրաինան չի հաղթի»․ Վենս
![]() Ուկրաինան չի հաղթի, եթե Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը չավարտվի առաջիկա տարիներին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Լրատվամիջոցներում շրջանառվում է «տարօրինակ գաղափար», որ եթե մարտերը շարունակվեն ևս մի քանի տարի, «ռուսները կընկնեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պատերազմից առաջ էր, սակայն դա այն իրականությունը չէ, որում ապրում ենք»,- ասել է Վենսը։ «Եթե շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, դա կարող է վերածվել միջուկային պատերազմի»,- նշել է Վենսը՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն է՝ հասնել կարգավորման։ Վենսի խոսքով՝ Թրամփը վարչակազմը կողմերին ստիպում է շարունակ վերադառնալ բանակցությունների սեղան և փորձել լուծում գտնել։ Ռուսաստանն առաջարկում է կարգավորման իր պայմանները, Ուկրաինան՝ իր, «և դիվանագիտության աշխատանքն է՝ փորձել միավորել այդ երկու կողմերին»,- ասել է փոխնախագահը։ «Ամենամեծ առաջընթացն այն է, որ մենք երկու կողմերին էլ ստիպեցինք խոսել այն մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Վենսը՝ հավելելով, որ «այժմ ավելի լավատես է, քան երկու շաբաթ առաջ»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
