Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին
![]() Իսրայելական բանակը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին, հաղորդում է BBC-ն։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հրամայել էին տարհանել «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող շենքում գտնվող մարդկանց։ Իսրայելական բանակն իր հայտարարության մեջ նշել է, որ գերճշգրիտ հրթիռներով հարվածվել է «Հեզբոլլահի» պահեստին, որը «սպառնալիք էր Իսրայել պետության և նրա քաղաքացիական բնակչության համար»։ Լիբանանի նախագահի գրասենյակը դատապարտել է հարվածները և կոչ արել հրադադարի միջնորդ հանդիսացող Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Հարվածը տեղի է ունեցել ի խախտումն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հինգ ամիս առաջ կնքված հրադադարի համաձայնագրի։ Իսրայելը հրադադարի համաձայնագրի շրջանակներում Լիբանանից դուրս էր բերել գրեթե բոլոր զորքերը՝ բացի հինգ դիրքերից։ Լիբանանը դա օկուպացիա էր անվանել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
