«Արցախի ղեկավարությունը Բաքվում է՝ Փաշինյանի մեղքով»․ Արա Աբրահամյան
![]() Արցախի ողջ ղեկավարությունն այսօր Բաքվում է, որտեղ ցուցադրական կեղծ դատավարություն է ընթանում, և այդ ամենի մեղավորը Փաշինյանն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ «Փաշինյանի քաղաքականությունն է հասցրել նրան, որ Արցախի ղեկավարությունն այսօր Բաքվում է, նրա քաղաքականությունն է հասցրել Արցախի կորստին, և այսօր ինչպե՞ս է վարչապետը կարողանում այդ հարցում ոչնիչ չանել, չգիտեմ՝ դա նորմա՞լ է, դա նորմալ չէ՛, անհասկանալի է»,- ասել է Աբրահամյանը։ Փաշինյանն ուզում է ստորագրել Խաղաղության պայմանագիր, որի կետերից մեկը միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարումն է, հիշեցրել է Աբրահամյանը։ «Այսինքն, այն, որ մեզ սպանել են, այն ինչ արվել է Բաքվում, Սումգայիթում և տասնյակ նման դեպքեր, ուզում է մոռանա՞նք։ Այսօր նա ուզում է, որ մենք չպահանջենք, դատի չտանք, և միայն վախեցնում է՝ ստիպելով, որ ժողովուրդը քննարկի միայն այն հարցերը, որոնք իրենք են ասում, իսկ ի՞նչ ենք մենք ասում ի պատասխան»,- հայտարարել է Աբրահամայանը՝ ռուսաստանաբնակ հայերին կոչ անելով հեռու չմնալ ՀՀ-ում ընթացող գործընթացներից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
