«Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի ստիպել մեզ չզբաղվել Ցեղասպանության հարցով»․ Արա Աբրահամյան
![]() Այսօր ՀՀ իշխանությունները, ցավոք, հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, և դա սարսափելի է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Այս իշխանությունները վերջին 6-7 տարիների ընթացքում ամեն ինչ անում են, որ մենք այդ հարցին նայենք որպես սոսկ պատմական իրադարձություն, բայց դա այդպես չէ։ Եթե ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր առաջնահերթ չէ ՀՀ քաղաքականության համար, սա արդեն Թուրքիայի և Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն է»,- նշել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են փոխել Ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Սակայն «ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի ստիպել մեզ, որ չզբաղվենք բոլորիս միավորող Հայոց ցեղասպանության հարցով։ Մենք հիշում ենք և չենք լսելու պատահաբար իշխանության եկած մարդուն, ով նման բաներ է անում, իշխանություն, որ ամեն ինչ արեց, որ բոլորս ատենք իրար»,- հավելել է Աբրահամյանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
