«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք». Փեզեշքիանը` Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին
![]() Ադրբեջանն ու Իրանը՝ որպես հարևաններ, կարող են մեծ օգնություն ցուցաբերել իրար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն AzTV-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։ Իրանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հնարավորություններ կան. «Ի՞նչ պետք է անեն երկու հարևան և եղբայրական ժողովուրդները։ Մենք կարող ենք միավորվել և համագործակցել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար։ Մենք կարող ենք զարգացնել համալսարանների միջև կապերը, քննարկել առևտրային հարաբերությունները»։ «Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք։ Փոխադարձ այցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է Իրանի նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
