«Դատական պրոցեսը հետաձգվել է հարգելի պատճառով»․ Վարդան Ղուկասյան
![]() ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ձայնային հաղորդագրությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում և ԱՄն-ում իր ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ակցիա իրականացրած քաղաքացիներին և պարզաբանել է, թե ինչու է այդ օրը հետաձգվել դատական նիստը։ «Դատական պրոցեսը հարգելի պատճառով հետաձգվել է, պատճառների մեջ չեմ ուզում խորանալ։ Փաստաբանական խումբն աշխատում է նորմալ, խնդիրը կապված է թարգմանչական աշխատանքների հետ, ընդամենը երկու թարգմանիչ է աշխատում։ Իսկ մեր թշնամիների մուրազը կմնա իրենց փորը։ Չվհատվեք, էլ ավելի վատ վիճակներում ենք եղել, ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը։ Ես տրամադրված եմ դրական, մի փոքր համբերեք»,- ասում է Ղուկասյանը։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղադրանքը չի ընդունում: Աղբյուրը` ԴՕԿ կուսակցության լրատվական |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
