Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը»․ Կալլաս

979
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 16:03
«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը»․ Կալլաս

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ», - նշել է Կալլասը։

ԵՄ գերագույն ներկայացուցիչը հայտարարել է նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին։