«Մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը»․ Պեսկով
![]() Կրեմլում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է նախագահ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆին», - ասել է Պեսկովը։ Սա Պուտինի և Ուիթքոֆի երկրորդ հանդիպումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում և չորրորդը՝ տարվա սկզբից ի վեր։ Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ապրիլի 11-ին, և տևել է ավելի քան չորս ժամ։ Հանդիպման օրակարգում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկումն է։ Պեսկովը նշել է, որ խնդիրը բազմաթիվ կողմեր ունի, և «շփումները, որպես կանոն, բավականին երկար են տևում, դրանք շատ օգտակար են և Պուտինի ու Թրամփի միջև դիրքորոշումները փոխանակելու շատ լավ և հուսալի խողովակ են հանդիսանում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
