Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից
![]() Իրաքլի Ղարիբաշվիլին լքում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում անընդհատ ենթադրություններ են շրջանառվում իմ ապագա քաղաքական գործունեության վերաբերյալ։ Հետևաբար, պարտավորված եմ զգում հասարակության առջև սպառիչ պատասխան տալ առկա հարցերին», - ասել է Ղարիբաշվիլին։ Քաղաքական գործիչը նշել է, որ կշարունակի աշխատել մասնավոր հատվածում, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։ Ղարիբաշվիլին չի մանրամասնել, թե ով կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը, նաև հերքել է որպես «Վրացական երազանքի» ընդդիմություն՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
