«Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի ժամանակավորապես տարածք զիջել ՌԴ-ին՝ հանուն խաղաղության»․ Կլիչկո
![]() Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի ժամանակավորապես որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում կարծիք է հայտել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Այս պահին շատ խոսակցություններ են ընթանում հակամարտության հնարավոր լուծումների շուրջ։ Տարբերակներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ։ Բայց հանուն խաղաղության, ժամանակավոր խաղաղության, միգուցե դա կարող է լուծում լինել՝ ժամանակավոր լուծում», ասել է Կլիչկոն՝ հավելելով, որ ուկրաինացիները երբեք չեն ընդունի Ռուսաստանի օկուպացիան։ Կլիչկոյի հայտարարությունները հնչել են ապրիլի 24-ին Կիևի վրա ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման ֆոնին, որի հետևանքով, վերջրին տվյալներով, 12 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վիրավորվել։ Կլիչկոն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է Ուկրաինայում, ով խոսեց ժամանակավոր տարածքային զիջումների մասին։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից կամ այլ գործընկերներից պաշտոնական առաջարկներ չի ստացել՝ կապված ՌԴ-ի հետ բանակցությունների շրջանակներում տարածքային զիջումների հետ։ Զելենսկին բազմիցս հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական։ |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
