«ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնագրին»․ Լավրով
![]() Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, սակայն կան մանրամասներ, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ CBS News-ին տված հարցազրույցում։ «Միացյալ Նահանգների նախագահը մտածում է և, կարծում եմ, իրավացիորեն, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նա հիշատակել էր համաձայնագրի մասին, և մենք պատրաստ ենք համաձայնագրին։ Սակայն կան որոշակի մանրամասներ, որոնք պետք է մշակվեն։ Մենք զբաղված ենք հենց այս գործընթացով», - ասել է Լավրովը։ Հարցին, թե արդյո՞ք կկայանա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահ Պուտինի հանդիպումը, և արդյոք կկնքվի՞ գործարք, նախարարը պատասխանել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգթոնի հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Ապրիլի 22-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուիթքոֆը մտադիր է այս շաբաթ այցելել Մոսկվա։ Axios-ի տվյալներով՝ Պուտինի բանակցությունները Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ կարող են տեղի ունենալ այսօր՝ ապրիլի 25-ին։ «Որոշ նախանշաններ կան, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում», - նշել է Լավրովը։ Նախևառաջ այն, որ Թրամփը «հավանաբար աշխարհում միակ առաջնորդն է, ով գիտակցում է հակամարտության արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձը», նշել է Լավրովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
