«Ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել»․ Զելենսկի
![]() Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի հրթիռակոծումը, ինչը ցույց կտա հրադադար հաստատելու՝ նրա ցանկությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ եթե Ռուսաստանը հայտարարի, որ պատրաստ է հրադադարի, ապա պետք է դադարեցնի զանգվածային հարվածներն Ուկրաինային։ Նրա խոսքով, ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել։ Զելենսկին ընդգծել է, որ հենց ուկրաինացիներն են ենթարկվում ռուսական հրթիռների հարձակմանը։ «Ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել։ Հասկանո՞ւմ եք, որովհետև մենք ենք հարձակման ենթարկվում, և ոչ այլ ոք։ Ես դա ոչ մեկին չէի ցանկանա, բայց մենք ռուսական հրթիռների հարվածի տակ ենք»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Ապրիլի 24-ին պաշտոնական այցով Հարավային Աֆրիկայում գտնվող Զելենսկին հայտարարել է, որ չեղարկել է իր հանդիպումների մի մասը Հարավային Աֆրիկայում՝ գիշերը Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարձակումների պատճառով։ Զելենսկին նշել է, որ կան բազմաթիվ ավերածություններ, զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
