«Իտալիան հրաժարվել է ի կատար ածել Պուտինին ձերբակալելու ՄՔԴ հրամանը»․ #LaRepubblica
![]() Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահին ձերբակալելու 2023 թվականի մարտին տրված հրամանն անվավեր է Իտալիայում, հաղորդում են Corriere della Sera-ն և La Repubblica-ն։ Ըստ աղբյուրների՝ Իտալիայի արդարադատության նախարար Կառլո Նորդիոն ՄՔԴ դատավորների որոշումը դեռևս չի փոխանցել Հռոմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս այն ուղարկի Վերաքննիչ դատարան՝ կատարման համար։ Ուստի Իտալիայի տարածքում հրամանն ուժի մեջ չի մտնի։ Լրատվամիջոցները հիշեցնում են, որ հունվարին Իտալիայի կառավարությունն իսրայելական կողմին հասկացրել է, որ պետությունների ղեկավարները, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, անձեռնմխելիություն ունեն Իտալիայի տարածքում։ Այս մասին, մասնավորապես, գրել է Times of Israel-ը։ 2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Գազայի հատվածում և ՀԱՄԱՍ-ում Իսրայելի գործողությունների պատճառով։ Corriere-ն եւ Repubblica-ն գրում են, որ այս դիրքորոշումը վերաբերում է նաև Պուտինին։ Այդուհանդերձ, հաղորդվում է, որ ՌԴ նախագահը չի նախատեսում մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին, Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, հաղորդում է Կրեմլը։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
