Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ցեղասպանության ոգեկոչումը հիշեցում է աշխարհին՝ բռնությանը դիմակայելու կարևորության մասին»․ Լիբանանի նախագահ

1005
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 14:27
«Ցեղասպանության ոգեկոչումը հիշեցում է աշխարհին՝ բռնությանը դիմակայելու կարևորության մասին»․ Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ցեղասպանության ոգեկոչումը ոչ միայն հարգանքի տուրք է պատմական տխուր իրադարձության, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների հաստատում։

«Սա հիշեցում է աշխարհին՝ բռնությանը, ծայրահեղականությանը և ցանկացած տեսակի խտրականությանը դիմակայելու կարևորության մասին», - ասել է Աունը:

Լիբանանի նախագահը վերահաստատել է իր երկրի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում: