«Հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի ու տեղահանման թիրախ»․ իսպանացի պատգամավոր
![]() Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով։ Այս մասին, Արմենպրեսի փոխանցմամբ, հայտնել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ Իսպանացի պատգամավորը նկատել է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմամբ մարդկությունն իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ, նշել է պատգամավորը։ Ինյարիտուն մտահոգիչ է համարել, սակայն, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։ «Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի տեղահանումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,- հավելել է Ինյարիտուն: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
