Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կետին

861
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 12:57
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կետին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնին՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալյա շրջանում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ահաբեկիչներին, որոնք գործում էին ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնում՝ Ջաբալիա շրջանում», - ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ մինչ հարվածը խաղաղ բնակչության շրջանում զոհերը կանխելու համար միջոցներ են ձեռնարկվել։