«Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով»․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին
![]() Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է ԵՄ-ին անդամկցելու մասին օրենք, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա՛ Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում ժողովրդավար Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,- X-ում գրել է պատգամավորը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Կալլասը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
