«Զելենսկին շարժվում է սխալ ուղղությամբ»․ Սպիտակ տուն
![]() ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին հասնելու համար սխալ ուղղությամբ է շարժվում՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Ավելի վաղ նախագահ Թրամփը, ԱՄՆ-ի կողմից Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու մասին տեղեկությունների ֆոնին, հայտարարել էր, որ «ոչ ոք Զելենսկուն չի խնդրում ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք, բայց եթե նա ցանկանում է Ղրիմը, ապա ինչու Ուկրաինան դրա համար չպայքարեց 11 տարի առաջ»: Լևիթը քննադատել է Զելենսկուն բանակցությունները հրապարակայնացնելու համար: «Ցավոք, նախագահ Զելենսկին փորձում է վիճարկել խաղաղ բանակցությունները մամուլում, և դա անընդունելի է (Թրամփի համար), բանակցությունները պետք է լինեն դռնփակ, նախագահի ազգային անվտանգության թիմը և նրա խորհրդականները զգալի ժամանակ և ջանք են ներդրել՝ փորձելով վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Լևիթը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը փոխզիջումների գնան և ավարտին հասցնեն պատերազմը: Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, քանի որ Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի խախտում է։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
