«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու՝ Politico-ի լուրերը կեղծ են»․ Ռուբիո
![]() ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Politico ամսագրի տարածած լուրերն այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Այս մասին Ռուբիոն գրառում է կատարել X-ում. «Սա միանշանակ սուտ է: Ո՛չ Սթիվ Ուիթքոֆը, ո՛չ ես որևէ խոսակցություն չենք ունեցել Ուկրաինայի հետ համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին: Սա լրագրության չարաշահում է: Եթե Politico-ն ազնվություն ունենա, կհերքի այդ հերյուրանքը»,- գրել է Ռուբիոն: Ըստ Politico-ի, նախագահի աշխատակազմը քննարկել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի և Եվրոպայում ռուսական այլ նախագծերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, որի գլխավոր ջատագովն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն է։ Լրատվամիջոցը գրել էր, որ Ուիթքոֆն իր ենթականերին հանձնարարել է կազմել էներգետիկ ոլորտում ՌԴ-ի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների ցանկը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
