Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չընդունեն մեր առաջարկը»․ ԱՄՆ փոխնախագահ Վենս

359
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 16:02
«Մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չընդունեն մեր առաջարկը»․ ԱՄՆ փոխնախագահ Վենս

Մենք դուրս կգան բանակցային գործընթացից, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան չընդունեն կարգավորման ԱՄՆ առաջարկը, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է Bloomberg-ը։ «Մենք հստակ և արդար առաջարկ ենք ներկայացրել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին։ Դրական պատասխան չստանալու դեպքում՝ դուրս կգանք միջնորդական գործընթացից»,- նշել է նա։ ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ տարածքային փոխանակումներ պետք է տեղի ունենան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար նախապայմաններ է առաջադրել Կիևին, այդ թվում՝ 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ճանաչումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ ԱՄՆ առաջարկած ծրագիրը ներառում էր նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում։