«Մոսկվային մտահոգում են ԵՄ-ին միանալու ՀՀ-ի ձգտումները». Գրուշկո
![]() Մոսկվան մտահոգիչ է համարում Եվրոմիությանը միանալու Հայաստանի ձգտումները, քանի որ դա կարող է վտանգել նրա մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ցանկությամբ, քանի որ դա հակասում է ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին։ Ռուսական կողմը բազմիցս բարձրացրել է այդ հարցը հայ գործընկերների հետ շփումներում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գրուշկոն։ Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական ոլորտում զգալի հաջողությունների է հասնում ԵԱՏՄ-ում իր մասնակցության շնորհիվ։ Սակայն եթե արևմտյան բլոկը Հայաստանին դրդի փոխել իր ռազմավարական կուրսը, երկիրը վտանգում է կորցնել այդ առավելությունները և բախվել աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների։ Փոխնախարարը նշել է, որ նման զարգացումը կարող է թուլացնել Հայաստանի կապերը ՌԴ-ի և նրա մյուս ավանդական դաշնակիցների հետ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
