Սիրիայում «Իսլամական ջիհադի» երկու ղեկավար է ձերբակալվել
![]() Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Սիրիայում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ղեկավար Խալեդ Խալեդին և կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Աբու Ալի Յասերին։ Ըստ Al-Quds-Al-Arabi գործակալության, Խալեդի ձերբակալությունը տեղի է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի՝ Դամասկոս կատարած այցից և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո: Մայրաքաղաք Դամասկոսում «Իսլամական ջիհադը» մի քանի կենտրոնակայաններ ենթարկվել են իսրայելական ռմբակոծությունների, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել մարտի 13-ին, երբ Իսլամական ջիհադի գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նահալի տանը իսրայելական հրթիռային հարված է հասցվել՝ Դամասկոսից հյուսիս գտնվող Դումար շրջանում: Սիրիայում գործում է ավելի քան 13 պաղեստինյան ահաբեկչական խմբավորում։ Սա պաղեստինցի ահաբեկչական շարժման առաջնորդների առաջին ձերբակալությունն է Սիրիայի տարածքում։ «Իսլամական ջիհադը» պաղեստինյան այն խմբավորումներից է, որը չի լքել Սիրիան նախորդ ռեժիմի տապալումից հետո: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
