«ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է դե ֆակտո զիջել որոշ տարածքներ»․ #NYP
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պլանը նախատեսում է հրադադարից հետո եվրոպական զորքերի տեղակայում։ Այս մասին հայտնում է New York Post-ը (NYP)՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, ուկրաինական կողմը, կարծես թե, «պատրաստ է դե ֆակտո զիջել տարածքների 20%-ը, բայց՝ ոչ դե յուրե»։ «Թրամփի ծրագիրը կարող է ներառել Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայում, եթե հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի։ Խնդիրն այն է, թե ինչպես կներկայացվեն անվտանգության ուժերը. մենք դա անվանում ենք «դիմակայության ուժեր»։ Սա անվտանգության երաշխիքների մի մասն է, որը ցանկանում են ուկրաինացիները, և հուսով ենք՝ նրանք կստանան դա»,- հայտնել է աղբյուրը։ Քննարկվում է նաև հրադադարը վերահսկելու համար առանձին խաղաղապահ ուժեր ստեղծելու հնարավորությունը՝ «համատեղ հանձնաժողովի» տեսքով, որում ներգրավված կլինեն «ռուսներ, ուկրաինացիներ և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի ներկայացուցիչներ», գրում է NYP-ն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները նույնպես կարող է ներգրավվել առաքելությանը, բայց՝ ոչ որպես «տեղում գտնվող ռազմական ուժ»: Վաշինգթոնը, ըստ աղբյուրի, կներկայացվի որպես «դրամական ուժ՝ երրորդ կողմի հետ միասին»: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
