«Վաղվա բանակցություններում Կիևը ձգտելու է անվերապահ հրադադարի». Զելենսկի
![]() Չորեքշաբթի օրը Լոնդոնում բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։ «Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում,- գրել է նա X-ում։- Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և ԱՄՆ: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու համար անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղության հաստատումը։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»: RBC-Ukraine գործակալության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հենց այս կազմն էր ներկայացնում Ուկրաինան Սաուդյան Արաբիայում կայացած նախորդ բանակցություններում և արժանացել էր Զելենսկու հավանությանը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ակնկալվում է, որ ամերիկյան կողմի կազմում կլինեն նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Եթե խորհրդակցություններից հետո Վաշինգթոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումները համընկնեն, Վիթքովը կարող է մեկնել Ռուսաստան։ Աղբյուրը` Վլադիմիր Զելենսկի |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
