«Վաշինգթոնը հոգնել է Ուկրաինայում տեղի ունեցողից»․ Քելլոգ
![]() Վաշինգթոնը հոգնել է այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում, Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Քելլոգի խոսքով՝ Ուկրաինայի բանակցություններից Սպիտակ տան հեռանալու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին մեկնաբանությունները կոշտ են թվում, բայց դրանք պետք է այդպիսին լինեն: «Մենք հոգնել ենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Աշխարհում կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնցում ներգրավված է ԱՄՆ-ն: Այս պատերազմը շարունակվում է շատ երկար ժամանակ»,- ասել է Քելլոգը: Միաժամանակ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը պահպանվում է։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կկնքվի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
