«Հուսով եմ՝ այս շաբաթ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն ձեռք կբերվի։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ «Հուսով եմ՝ այս շաբաթ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան, այնուհետև կողմերը կսկսեն մեծ բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, որը կբարգավաճի և հարստություն կստեղծի»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը չի հստակեցրել, թե ինչ գործարքի հետ է հույսեր կապում։ Փետրվարից Ռուսաստանի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, որոնցում, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական կարգավորումը։ Ուկրաինան նույնպես հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 15-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական էր գնահատել կարգավորման հարցում Մոսկվայի և Վաշինգթոնի շփումները, սակայն նշել էր, որ «դեռևս որևէ համաձայնագրի հստակ ուրվագծեր չկան»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
