«ՌԴ-ն ողջունում է Իրան-ԱՄՆ բանակցությունները»․ Պեսկով
![]() ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների գործընթացի սկիզբը և աջակցում է դրանց շարունակմանը՝ հաշվի առնելով կողմերի շահերը և փոխադարձ հարգանքը։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը։ Մենք համոզված ենք, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր առաջնահերթություններից է համարում իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ նպաստելու բանակցային գործընթացին։ Հիշեցնենք՝ այսօր Հռոմում մեկնարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
