«Մոսկվան պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Լավրով
![]() Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, եթե կողմերը նման հետաքրքրություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք Իրանի և ԱՄՆ-ի ցանկությունը՝ հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջ օբյեկտիվ պայմանավորվածությունների: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացին», - ասել է Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Լավրովը նաև ընդգծել է, որ միջուկային գործարքը քննարկելիս պետք է հաշվի առնել Թեհրանի օրինական շահերը։ «Մոսկվան պատրաստ է նպաստել միջուկային համաձայնագրի շուրջ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնություններին, եթե դրանցում հաշվի առնվեն Իրանի շահերը», ասել է Լավրովը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
