«Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել»․ Սվիրիդենկո
![]() Ուկրաինան և ԱՄՆ-ն հանքային ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Այսօր առաջընթաց ենք արձանագրել Միացյալ Նահանգների հետ տնտեսական գործընկերության մասին ընդհանուր համաձայնագրի ուղղությամբ, ստորագրել ենք հուշագիր, որը հաստատում է մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը և փոխշահավետ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու և կնքելու մեր մտադրությունը»,- ընդգծել է նախարարը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը «զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և Ուկրաինա-ԱՄՆ փոխշահավետ գործընկերության» հնարավորություն կտա։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը կստեղծեն Ուկրաինայի վերականգնման համար ներդրումների հիմնադրամ, ասել է Սվիրիդենկոն։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը և Վաշինգթոնը կարող են հուշագիր ստորագրել ապրիլի 17-ին՝ պարզաբանելով, որ դա «մտադրությունների հուշագիր» է, այլ ոչ թե բուն համաձայնագիրը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
