«Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է». Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությունը Հայաստանին առաջադրված պահանջի մասին, այն է՝ ապահովել անարգել, առանց որևէ խոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նշանակում է էքստերիտորիալություն, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցային ուղիներից օգտվելիս: Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հրապարակավ բացառել են Ադրբեջանից Նախիջևան մեր տարածքով անցնող ճանապարհի էքստերիոտորիալ կարգավիճակը: Այդուհանդերձ, տպավորություն ունեմ, որ ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ գուցե արդեն ընդունվել է՝ ուղղակի ձևակերպում են ոչ թե ճանապարհի էքստերիտորիալություն, այլ ճանապարհից/ճանապարհներից օգտվողների էքստերիտորիալություն: Ի՞նչ է սա նշանակում: Ինքնիշխան պետության հասկացությունը սահմանվում է որպես պետական սահմաններ ունեցող որոշակի տարածքում ներքին և արտաքին ինքնիշխանություն: Այսինքն, եթե ադրբեջանական այս պահանջը բավարարվի, ապա Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության մասին խոսելն անգամ անիմաստ կդառնա»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
