«Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է անարգել լինի»․ Բայրամով
![]() Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանազատումն ու պետական հանձնաժողովների գործունեությունն է։ «Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են, և այդ գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին: Այս հարցում Ադրբեջանը լավատեսորեն է տրամադրված: Մյուս հարցը երկրների միջև հաղորդակցության վերականգնումն է։ Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության թեման։ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում։ 2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցություն ապահովելու պարտավորություն, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է անարգել լինի, որևէ խոչընդոտ չպետք է լինի»,- ասել է Բայրամովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
