ԱՄՆ-ն հարվածել է Եմենի նավթային նավահանգստին․ կա 33 զոհ
![]() ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին՝ Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը: «ԱՄՆ ուժերը միջոցներ են ձեռնարկել խափանելու Իրանի կողմից աջակցություն ստացող հութի ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը և զրկելու նրանց ապօրինի եկամուտներից, որոնցով ավելի քան մեկ տասնամյակ ֆինանսավորում էին հութիների ահաբեկչական ջանքերը ողջ տարածաշրջանում», - ասվում է Կենտրոնական հրամանատարության X-ում տարածած հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ նավերը շարունակում էին վառելիք մատակարարել այս նավահանգստի միջոցով՝ հակառակ նրան, որ ԱՄՆ-ն հութիներին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, օդային հարվածների պատճառով Ռաս Իսա նավահանգիստը հրդեհվել է։ Եմենի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 33 մարդ, վիրավորվել՝ 80-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
