«Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»․ ԵՄ
![]() Եվրոմիությունը բարձր է գնահատում խաղաղության հասնելու՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը և պատրաստ է կողմերի ցանկության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը։ Նշվում է, որ Բրյուսելը ողջունում է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։ «Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», - ասված է հայտարարության մեջ: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
