Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

649
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 12:04
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին, հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքներին։ Իսրայելական բանակը կգործի քաղաքացիական ենթակառուցվածքների քողի տակ ռազմական ներկայություն հաստատելու կամ վերականգնելու Հեզբոլլահի ցանկացած փորձի դեմ», ասվում է Իսրայելի ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ։

Փետրվարին Իսրայելն իր զորքերը դուրս էր բերել Հարավային Լիբանանից՝ համաձայն 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի՝ մեկ տարի տևած ռազմական գործողություններից հետո:

Հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի թիրախներին: