Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

«Բարձր դասարաններում թմրամոլության ստուգման ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում». Գեղամ Նազարյանը՝ Արփինե Սարգսյանին

132
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 11:06
«Բարձր դասարաններում թմրամոլության ստուգման ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում». Գեղամ Նազարյանը՝ Արփինե Սարգսյանին

«Դուք ծանոթ եք իմ ներկայացրած առաջարկին՝ կապված բարձր դասարաններում թմրամոլության թեստի ստուգման հետ, ի՞նչ աշխատանքներ եք արել, ե՞րբ եք պատրաստվում կիրառել դպրոցներում»,- ԱԺ-ում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսանին՝ հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նախարարն ասաց՝ տեղեկացված է պատգամավորի նախաձեռնության մասին, շաբաթներ առաջ վարչապետի մոտ ևս քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը. «Մենք այն համոզմանն ենք, որ անչափահասներին նմանատիպ բացասական հակվածությունից զերծ պահելը չափազանց կարևոր է՝ հետագայում ավելի դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից: Միջազգային պրակտիկայում երկու մոտեցումն էլ կա՝ պարտադիր կամ կամավոր թեստավորում: Պարտադիր, համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունն առնվազն ինձ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ ՀՀ-ում բոլոր անչափասները ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության պրոցեսում, ինչն այդպես չէ»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ նպատակահարմար է գնալ կամավոր թեստավորման, որտեղ ծնողները կարտահայտեն իրեն կամավոր ցանկությունը՝ երեխաներին թեստավորում անցկացնելու համար: