«Թշնամին կրակում է՝ փորձելով մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի արևելյան առաջնագծի մի շարք հատվածներում գիշերը թշնամու ակտիվացման, որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել։ Դա չի նշանակում պատերազմ, բայց թշնամին կրակում է նաև հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա, ինչը նշանակում է, որ ամեն կերպ փորձում է մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Մեր զորքը ամուր է, կանգնած է իր տեղում։ Չի պատասխանում թշնամու սադրանքներին, պատասխան կրակ չի բացում, բայց դա չի նշանակում, որ չի կարող կրակել։ Ուղղակի այս պահին մեր կողմից կրակելը կնշանակի թշնամուն հնարավորություն տալ սկսել պատերազմ, ինչը դեռևս ցանկալի չէ մեզ համար։ Ժամանակը կգա, թշնամուն իրեն հասանելիք պատասխանը կտանք, որը շատ ցավոտ կլինի նրա համար։ Բայց հիմա պետք չի սկսել առաջինը։ Մենք շարունակում ենք ուժեղացնել հայկական դիրքերը, քողարկել և ամրացնել, համալրել անհրաժեշտ պարագաներով, ապահովել մեր զինվորի անվտանգությունը քողարկիչ ցանցերով, գիշերային տեսանելիության սարքերով և ուրիշ կարևոր ապրանքներով (արդեն 4 տարի)։ Եթե ուզում եք մասնակցել այդ աշխատանքներին ձեր հնարավորությունների սահմաններում, խնդրում եմ անձնական կապ հաստատել նամակով»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով (տեսանյութ)
8200:48«Իրար պաս տալով՝ դիմություն ու ընդդիմություն կխաղան, երկիրը կտանեն վերացման»․ Դավիթ Մշեցի
6100:18«Հանդիպել ենք Սամվել Շահրամանյանի հետ»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
64Երեկ, 23:48«ԱԺ նախագահը չպետք է քննարկի նախաձեռնություն, որը կհակասի ՀՀ՝ եվրոպական ընտրությանը»․ Արման Բաբաջանյան
75Երեկ, 23:36«ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»․ Սուրեն Սուրենյանց
109Երեկ, 23:18«Ես քաղաքական դասավորությունը հաշվի առնելով՝ իմ մտահոգությունն եմ արտահայտել»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
72Երեկ, 23:00