«Պարտադիր չէ ծամածռություններ անել, դիտում հավաքելու ուրիշ ձևեր էլ կան»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պարտադիր չէ ծամածռություններ անել, դիտում հավաքելու ուրիշ ձևեր էլ կան։ Օրինակ՝ մարդ կա տկլորանում է»։ Տեսանյութում Հակոբյանը նշում է․ «Նիկոլ Փաշինյանն ունի շուրջ 10 օգնական-խորհրդականներ, որոնց հենց պաշտոնի անունն ասում է՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է՝ ամեն անգամ երբ նա դերասանի վարպետության դասեր է տալիս խորհրդարանում, իր խորհրդականներն ի՞նչ են ասում։ Ամբողջ արարողակարգի բաժին ունի, որ զբաղվում է հագուստով, դիզայնով, վարվեցողության կաննոներ են սովորեցնում, երևի թե սովորեցնում են․ եթե սովորեցնում են, նրան ի՞նչ են ասում։ Ֆեյսբուքյան, յութուբի, տիկտոկի փորձագետների խումբ ունի, մի հոգի չէ, երկու հոգի չէ, խմբեր են, թիմեր են, նրանք ի՞նչ են ասում։ Ասում են՝ հա, լավ ա, լավ դիտում ես հավաքո՞ւմ։ Հա՞։ Դիտում հավաքելու լիքը ուրիշ ձևեր էլ կան, էնքան մարդ կա, տկլորանում է՝ դիտում հավաքելու համար։ Մի հատ հլը վելուծություն արեք, էսօր ամբողջ օրը ԱԺ ամբիոնից խոսել է, լաչառությունը դրել է, պարել է, սաղ արել է։ Խնդրում եմ ուսումնասիրեք։ Լրատվամիջոցներս կտրել-դրել ենք ելույթները, ամբողջ համացանցը ծաղրում է դրա պահվածքը։ Լավ, իսկ ինչո՞ւ է ծաղրում։ Շատ պարզ՝ որովհետև այլ բան չկա էլ անելու»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Ո՞րն էր խորհրդանշական ծեծկռտուքի ուղերձը»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
7100:24«Նիկոլը, սապոնվելով թուրքերին, ակնկալում է աջակցություն՝ իշխանությունը պահելու համար»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
9200:06«Իրար միս ուտելով՝ երկիրը վարի տվեցին»․ Գրիգոր Երիցյան
81Երեկ, 23:24«Ադրբեջանը խաղի կանոններ է փոխել, ՀՀ իշխանությունն անտեսում կամ անհամաչափ է արձագանքում»․ Տիգրան Աբրահամյան
66Երեկ, 23:08«ՔՊ-ականների վարքում նկատվող բռնկումները «համավարակ» են՝ ուրացողի շտամով»․ Լիլիթ Գալստյան
87Երեկ, 22:30«Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիների հայտնածը՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին»․ Ոսկան Սարգսյան
90Երեկ, 22:24