Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.

«Մոսկվան չի հայտնվի ԱՄՆ-ի թակարդում»․ Լավրով

553
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 10:09
«Մոսկվան չի հայտնվի ԱՄՆ-ի թակարդում»․ Լավրով

Մոսկվան գիտի՝ ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործարքի գնալ, որ Ռուսաստանը ծուղակում չհայտնվի, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ, երբ մեզ առաջարկում են նորմալ (ինչպես Դոնալդ Թրամփն է ասում) «գործարքներ», մենք դա լավ իմաստով ենք ընկալում: Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչպիսին պետք է լինի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք մերժել, և ինչ տեսք ունի գործարքը, որը կարող է մեզ մեկ այլ «ծուղակ գցել»:
Լավրովի խոսքով՝ Թրամփի արտաքին քաղաքականությունը հիմնված է ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանության վրա, սակայն ԱՄՆ նախագահը պատրաստ է երկխոսության այլ երկրների հետ, երբ այդ շահերը համընկնում են։ Լավրովն այս մոտեցումը քննարկման արժանի է համարել։
Միաժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգթոնի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Մոսկվան չպետք է թույլ տա տնտեսական, տեխնիկական, ռազմական և այլ ոլորտներում կախվածության կրկնություն։