«ԱՄՆ-ն առաջ է շարժվում ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում»․ Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ն ակտիվորեն բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու համար։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ ի պատասխան հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Ուիթքոֆը հավելել է, որ արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ վերջին անգամ բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի երկու խորհրդականները՝ ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ուիթքոֆի խոսքով՝ դա կարևոր հանդիպում էր։ «Խաղաղության համաձայնագիրը վերաբերում է, այսպես կոչված, հինգ տարածքներին, բայց այն հարցերի շատ ավելի լայն շրջանակ է ներառում՝ անվտանգության հարցեր, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված և այլն: Սա բարդ իրավիճակ է՝ արմատավորված երկու երկրների միջև տեղի ունեցող իրական խնդրահարույց իրադարձություններով»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել ապրիլի 11-ին։ Նույն օրը նա հանդիպում էր ունեցել Կիրիլ Դմիտրիևի, իսկ ավելի ուշ՝ Պուտինի հետ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
