Հարավային Կորեայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև
![]() Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յուլը կկանգնի դատարանի առաջ՝ պաշտոնից հեռացնելուց ընդամենը 10 օր անց։ Դատավարությունը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, հայտնում է Yonhap-ը։ Եթե Յուլին մեղավոր ճանաչվի ռազմական դրություն մտցնելու փորձի մեջ, կարող է սպառնալ ցմահ ազատազրկում կամ նույնիսկ մահապատիժ: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն էր հայտարարել պետական հեղաշրջման ենթադրյալ սպառնալիքի պատճառով, սակայն մի քանի ժամ անց խորհրդարանը պաշտպանեց այն չեղարկելու բանաձևը։ Նախագահին իմփիչմենթի միջնորդություն է ներկայացվել խորհրդարան, սակայն այն հնարավոր է եղել հայտարարել միայն երկրորդ փորձից։ Դեկտեմբերի 31-ին դատարանը Յոլի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։ Իսկ 2025 թվականի հունվարի 15-ին ձերբակալվել է։ Հարավային Կորեայի կառավարությունը արտահերթ նախագահական ընտրությունների օր է նշանակել հունիսի 3-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
