«Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում»․ Թրամփ
534
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 10:01
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել իրանական կողմի հետ բանակցությունների ընթացքը։ Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի հանդիպումների առաջին փուլը։ Երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ օրը։ «Բանակցությունները լավ են ընթանում: Բայց սա ոչինչ չի նշանակում, քանի դեռ նպատակին չենք», - ասել է Թրամփը՝ ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելով: Նշենք, որ Օմանում կայացած բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Քննարկումը ծավալվել է Իրանի միջուկային ծրագրի և այդ երկրի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ։ Երկուստեք նշվել է հանդիպման կառուցողական բնույթը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
